30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարգար Օհանյանը չի ամաչում ոչ մեկից /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ճանապարհային ոստիկանության նախկին պետ  Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի  ու տեխնիկ Սամվել Մախմուրյանի վճիռը կհրապարակի այսօր, ժամը 16.25: Դատավորը արդեն խորհրդակցական սենյակում է: Մարգար Օհանյանը հրաժարվեց վերջին խոսքից, ասաց, որ ինքն ամեն ինչ ասել է: Մինչ այդ Օհանյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասաց, որ ինքը չի ամաչում ոչ մեկից:

 

Օհանյանը  ողջ գիտակցական կյանքը նվիրված է եղել ոստիկանությանը, ճանապարհային ոստիկանությանը: Իր իսկ խոսքով, երկրորդ տունն է համարել ոստիկանությունը եղել են ձեռքբերումներ, նաեւ  բացթողումներ: “Յուրաքանչյուր աշխատող մարդ սխալվելու իրավունք ունի: Միայն գլուխ պահող մարդն է ապահովագրված սխալներից: Ես չեմ խուսափել պատասխանատվությունից, ընդմունում եմ մեղավորությունս պետության առջեւ: Բավարարվեք իմ այս հայտարարությամբ: Շնորհակալ եմ իմ նախկին գործընկերներին, լրագրողներին՝ անաչառ լինելու համար: Հավատացեք եւ վստահեք ինձ, չարություն չեմ տեսել, հարգելի լրագրողներ, ձեր հոդվածներում: Կորցնելու ոչինչ չունեմ, էլի նույն անձնավորությունն եմ, չեմ ամաչում որեւէ մեկիդ առջեւ կանգնելուց, չեմ ամաչում իմ մորից, իմ տղայից: Թող իմ աչքերի մեջ նայելուց ամաչեն նրանք, որոնք իմ հանդեպ անարդար են եղել: Ես աշխատել եմ միշտ Հայաստանի համար ու հիմա թող դատավորը հանուն Հայաստանի Հանրապետության ճիշտ որոշում կայացնի”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ