21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Խորհուրդ են տալիս երևանցի երիտասարդներին քիթները չմտցնել Լոռվա հարցերի մեջ

Մայիսի 29-ին մի խումբ լոռեցի ավելի քան 30 երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել “Թեղուտի հանքի պաշտպաններ “հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը: Կազմակերպության նպատակն է կանխարգելել Թեղուտի հանքի վերաբերյալ հասարակությանը հրամցվող ապատեղեկատվությունը և ջրի երես հանել Թեղուտի հանքի շահագործման դեմ պայքարող երիտասարդների մեջքի ետևում գտնվող ուժերին:

Հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել  Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող Վադիմ Հասրաթյանը, որը մոտակա օրերին Երևանում կհանդիպի լրագրողների հետ:  “Թեղուտի հանքի պաշտպաններ” հասարակական կազմակերպությունն ունենալու է գրասենյակներ Վանաձորում և Ալավերդիում:

Որպես նորաաստեղծ կազմակերպության առաջին անելիք նպատակահարմար ենք գտնում հայտնել հասարակությանը, որ ինքնահռչակ կինոռեժիսոր Թեհմինե Ենոքյանի` վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ հանած “Բնության հաշվեհարդար” ֆիլմում Թեղուտի մասին տեղ գտած փաստերը, մեղմ ասած, հերյուրանքներ են: Կոչ ենք անում ֆիլմի ստեղծողներին ներողություն խնդրել լոռեցի երիտասարդներից գոյություն չունեցող փաստերն այդքան ամոթալի տեսքով, որպես ճշմարտություն, ներկայացնելու համար:

Հայտնում ենք, որ վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում ստիպված կլինենք դիմել օրենքով չարգելված այլ միջոցների: Օգտվելով առիթից խորհուրդ ենք տալիս երևանցի երիտասարդներին քիթները չմտցնել Լոռվա հարցերի մեջ և զբաղվել սեփական քաղաքի խնդիրներով:

Պահանջում ենք նաև շտապ ջնջել ֆիլմը համացանցից` http://www.youtube.com/watch?v=cTFJgENQ-Xg

 “Թեղուտի հանքի պաշտպաններ” հասարակական կազմակերպություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ