12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Նիկոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց տարիներ ի վեր հաստատված արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն իր շարունակությունը կունենա նաեւ նոր ձեւավորված Ազգային ժողովի հետ:  Կողմերն անդրադարձան Հայաստան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրներին: Դեսպանի խնդրանքով` պարոն Նիկոյանը ներկայացրեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրադրությունը:

Ջոն Հեֆերնը կարեւորեց այն աշխատանքները, որոնք տարվում են խորհրդարանի կարողությունների ամրապնդման, նրա վերահսկիչ դերի բարձրացման համար:

Կողմերը շեշտեցին ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ