21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Օսկանյանը խուսափեց օգտագործել “ընդդիմություն” բառը /վիդեո/

Այսօր ԿԸՀ` մանդատի ետեւից ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ուշացած եկավ: Մանդատն ստանալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն գործելու է կառուցողական դաշտում եւ իսկական այլընտրանք  է լինելու գործող իշխանությանը եւ քաղաքական մեծամասնությանը:

ԲՀԿ-ի քաղաքական խոսնակը դարձած Վարդան Օսկանյանը խուսափեց օգտագործել ընդդիմություն բառը: Որքան էլ լրագրողները համառեցին պարզաբանել, թե ինչ է նշանակում լինել այլընտրանք,  արդյոք դա նշանակում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու խորհրդարանում, Վարդան Օսկանյանը նույնը կրկնեց` ԲՀԿ-ն գործելու է կառուցողական դաշտում եւ լինելու է այլընտրանք:

“Մենք ճիշտին ճիշտ ենք ասելու, սխալին սխալ և փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ: Ընտրարշավի ժամանակ ԲՀԿ-ն խոսել է իսկական փոփոխություններից` և քաղաքական, և սոցիալական և տնտեսական: Մենք ժողոովրդին խոստումներ ենք տվել եւ փորձելու ենք հետամուտ լինել այդ խոստումներին”,-հավելեց նա:

Վարդան Օսկանյանն ասաց, որ այս իրավիճակիցշահելու է ժողովուրդը: “Մենք այսօր շատ ավելի մոտ ենք իրական խորհրդարանին”,-հայտարարեց նա:

Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու մասին հարցին: նա չմեկնաբանեց այն դիտարկումը, թե ԲՀԿ-ական նախարարները մամուլից են իմացել այդ մասին: Մանրամասները` կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ