23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը հրաժարական տվեց. շնորհակալ են ԲՀԿ-ին` լուծը տանելու համար

Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին  կետի համաձայան, նաեւ այն, որ ՀՀ նորընտիր Ազգային Ժողովը մայիսի 31-ին գումարել է առաջին նիստը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության նախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը:

Այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հայտարարեց, որ կառավարության անդամները պարտավոր են շարունակել իրենց պարտականությունների կատարումը` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Նիստից հետո,  ԲՀԿ մանդատով քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարության համար ձայն խնդրեց եւ շնորհակալություն հայտնեց կառավարության իր գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:

Վարդանյանը մեկ անգամ եւս ասաց, որ  ԲՀԿ-ն քաղաքական որոշում է ընդունել կոալիցիայի մաս չկազմելու մասին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շնորհակալություն հայտնեց ԲՀԿ անդամ նախարարներին: “Նրանք մեզ հետ  հետ այս տարիներին կառավարւության ծանր լուծը տարել են իրենց վրա”,-ասաց Տ.Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ