15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Խոշոր հարկատուները «գլուխ» են պահում.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 917 միլիոն 685 հազար դրամով: Խոշոր հարկատուների վճարած հարկերի նվազումը ենթադրում է, որ փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը, անցած տարվա համեմատ, ավելացել է: Եթե խոշորները չեն վճարում, ապա նրանց փոխարեն ստիպված պետք է վճարեն փոքրերը:

 Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ հիմնական անկումը բաժին է հասնում խոշոր հարկատուների կողմից վճարված անուղղակի հարկերին, այդ թվում՝ ԱԱՀ-ին: Այս հարկատեսակի գծով խոշոր հարկատուները, անցած տարվա համեմատ, պետբյուջե են վճարել 6 մլրդ 301 մլն դրամով պակաս գումար:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ