20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրաշքով կենդանի մնացած փոքրիկին վիրահատություն է անհրաժեշտ. ծնողները դիմում են բարի մարդկանց /վիդեո/

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24

Արթուր Սամվելի Մովսեսյանը ծնվել է 2011թվականին Երևանում: 37 օրականում երեխայի ինքնազագացողությունը վատացել է, ունեցել է գիտակցության կորուստ, հիվանդանոցում ՄՌՏ-հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա գլխում սպոնտան ներգանգային արյունազեղում է տեղի ունեցել, որը հետևանք է օրգանիզմում K-վիտամինի պակասի, երեխան հայտնվել էր կյանքի ու մահվան արանքում: Կատարվել է գլխի վիրահատություն, որի հաջողության շանսը կազմել է ընդամենը 1տոկոս: Երեխան կենդանի է մնացել, սակայն կորցրել է օրգանիզմի որոշակի ֆունկցիաներ՝ չի նստում, չի կանգնում, չի քայլում, չի խոսում, ռեակցիան շատ թույլ է, ուշ է արձագանքում, կարծես  լսողությոունն է թույլ, բայց ուղղակի արձագանքն է ուշանում: Հայաստանի մասնագետները դժվարանում են բուժման հարցում և ծնողներին խորհուրդ են տալիս երկրից տանել երեխային Եվրոպա՝ պնդելով, որ այնտեղ ճշգրիտ հետազոտությունների և վերականգնողական բուժումների արդյունքոմ երեխայի մոտ ֆունկցիաները կվերականգնվեն:

Սկզբնական հետազոտության և վերականգնողական  բուժման համար Մովսեսյանների ընտանիքին անհրաժեշտ է 17000 Եվրո:

Ովքեր կցանկանան օգնել փոքրիկին դուրս գալ այս վիճակից, նրա հոր՝ Սամվել Մարտինի  Մովսեսյանի անունով Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ ՝ 15110013592650100 ՀՀ դրամ, 1510013592650101 ԱՄՆ դոլար, 1510013592650149 Եվրո, 1510013592650158 ՌԴ ռուբլի: SWIFT CODE: ARMCAM22:

Արթուրի մայրիկի՝ Նինայի հեռախոսահամարն է՝+37499 344 990:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ