18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը «բերման» կենթարկի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Այսօր ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի հաղորդում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ: Սահակյանը խմբակցության ղեկավարներին զանգահարել և անձամբ խնդրել է, որպեսզի անպայման ներկա գտնվեն քննարկմանն ու իրենց հետ առնվազն մեկ պատգամավոր «բերեն» ԱԺ:

Եվ երեկ խմբակցության ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր «մինուճարին»: Բանն այն է, որ այս օրերին պատգամավորները հիմնականում գտնվում են արտերկրում և վայելում են իրենց հանգիստը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ