«Խայտառակ» փաստաթղթի պատճառով կարող են պահանջել նախագահի հրաժարակա՞ նը
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը համարում է`«խայտառակ»փաստաթուղթ:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գիմիշյանը իր հորդորը ուղղեց ՀՀ նախագահ Սերժ սարգսյանին.«Ես հորդորում եմ նրան`չընդունել որոշում այս նախագիծը հանրաքվեի դնելու համար:Եթե ինքը էտպիսի քայլ անի, ապա ես էլ մյուս քաղաքական ուժերի հետ միասին նախագահի հրաժարականի պահանջ եմ դնելու: Սա սարսափելի փաստաթուղթ էր ուղղակի»,-ասաց Գիմիշյանը:
Գիմիշյանը ճիշտ չի համարում , մասնակցությունը այսօրվա իշխանության հեղինակած «խայտառակ» փաստաթղթի քննարկումներին:
«Արդյունքը զրո է լինելու ու ոչ մի բան չի փոխվելու, ու այդ աղբը, այդ կեղտը մտնելու է մեր կյանք: Դրա համար կարելի է սպասել թեժ աշում և ոչ միայ աշուն»,-ասաց Գիմիշյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ժողովուրդի մեծ մասը չի էլ ընկալում այդ բարեփոխումների իմաստը և առհասարակ սոցիալական պայմաններից դրդված նրանք դիմում են մեկ այլ վճռական քայլի` հեռանում են երկրից, Գիմիշյանը ասաց.«Պարտադիր էլ չի , որ սա ժողովուրդը հասկանա: Կարևոր է, որ սա մտավորականության սերուցքը և քաղաքական գործիչները կարողանան պարզ ու հասանելի լեզվով փոխանցել ժողովրդին: Նրանք կհասկանան ինչ հետևանքներ կունենա սա: Հինգ րոպեն բավարար է, որ սարսափելի պատկեր ձևավորվի: Դրանից հետո ես ակնկալում եմ հետևյալը: Քաղաքական դաշտը, բացի այն քաղաքական կառույցներից,, ովքեր վերջին թասիբն ու նամուսն են կորցրել, միավորվեն: Ես չեմ պատկերացնում մեկին ով կպաշտպանի այս նախագիծը: Այնտեղ կան մի քանի դրույթներ, որ հերիք են, որ ցանկացածը դրանից հրաժարվի»,-նշեց Գիմիշյանը:
Գիմիշյանը ամեն դեպքում հույս ունի , որ գործող նախագահը կհրաժարվի այս նախագիծը դնել քվեարկության.«Իսկ եթե այնուամենայնիվ դնի, ապա ես չեմ բացառում որ քաղաքական ուժերի գերակա մեծամասնությունը կհամախմվի: Առավել ևս, որ Սահմանադրությամբ երկկուսակցական համակարգի են տանում: Այսինքն` ողջ քաղաքական դաշտը հայտնվելու է լուսանցքու ու վերանալու է բազմակարծությունը: Սա հաստատ բոլորին կհամախմբի և կհաջողվի ժողովրին համախմբել ու ոչ թե Սահմանադրական բարեփոխումները տապալելու, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար: Այս Սահմանադրությունը այնքան անընդունելի ու ծանր փաստաթուղթ է, որ կարող է նման արդյունք ունենալ»,-եզրափակեց Սոս Գիմիշյանը: