14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Նստացույց՝ «Հանրապետության» հրապարակի կենտրոնում

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը, որից բխում է, որ ոստիկանությունն այսուհետ զերծ կմնա հավաքների ազատության իրավունքը անօրեն սահմանափակելու գործողություններից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 27-ին «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համապատասխան, Երեւան քաղաքի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում, ժամը 18:00-ին մեկնարկելու է նստացույց՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով:

Նստացույցի կազմակերպիչներն են՝ Արամ Թարվերդյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը:

Ք. Երեւան, 24 հուլիսի, 2015թ.

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ