18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Կարճ ու կոնկրետ՝ դեմ ենք Ջերմուկի շրջակայքում Ամուլսարի ոսկու արդյունահանմանը

Ամուլսարն՝ իր չորս գագաթներից երեքը հարթեցնելու, Ջերմուկը որպես առողջարանային գոտի հեղինակազրկելու, Սևանա լճի որպես հատուկ պահպանվող ջրային ավազան վտանգելու, Սպանդարյան ջրամբարն ու Որոտան և Արփա գետերի ավազաններն ապականելու, Գնդեվազ գյուղն ամբողջությամբ ցիանիդով ու այլ թունավոր թափոններով լի փոշու տակ առնելու, Կարմիր գրքում գրանցված նորահայտ բուսատեսակը վերացնելու, Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ կենդանատեսակների միգրացիոն ուղիները և թռչնատեսակների բնադրավայրերը խախտելու, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի շրջանի և Սյունիքի մարզի Գորայք֊Սարավան գյուղերի տարածքներում գյուղատնտեսության հնարավորությունները վերացնելու և բազմաթիվ այլ վտանգավոր հետևանքներով լի հանքարդյունաբերական ապօրինի ծրագիրը հերթական անգամ «ներկայացվում է հանրությանը»։

Մեծ Բրիտանիայի օֆշորային Չենըլ այլընդզում գրանցված «Լիդիան Ինթերնեյշընըլը» վարկատու կազմակերպությունների պահանջների դիմաց «կատարված է» նշան դնելու համար կազմակերպել է այսպես կոչված՝ «հանրային խորհրդակցություններ»՝ Ամուլսարի ոսկու արդյունահանման և կորզման ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» շուրջ։ Մասնակցությունն այս խորհդրակցություններին նույնն է, ինչ ՀՀ բնակչության մասնակցությունը Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նույնիսկ «ոչ»֊ով։

Չցանկանալով լեգիտիմացնել Ամուլսարի ոսկու արդյուհանման հնարավորությունը՝ հրաժարվում ենք մասնակցել որևէ փաստաթղթի կամ ծրագրի բարելավմանն ուղղված քննարկմանը, քանի որ դեմ ենք փաստաթղթին կամ ծրագրին ըստ էության։ Կոչ ենք անում հանքարդյունաբերական այս աղետավոր ծրագրի իրականացմանն ուղղակիորեն չնպաստել և չմասնակցել «հանրային խորհրդակցություններին»։ Հանրությունն իր «ոչը» պետք է բոյկոտով արտահայտի։

Ամուլսարի շահագործման անօրինականության և վտանգների հետ կապված հրապարակումներից մի քանիսին կարող եք ծանոթանալ այս, այս և այս հղումներով։

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

* Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը,գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2007թ.-ին՝ համախմբելով ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատում և պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ապօրինի շահագործման դադարեցմանը: Նախաձեռնությունը մտահոգված է ՀՀ-ում հանքարդյունաբերության իրավիճակով և իր առջև դրել է ռազմավարական նպատակ` ազդելու և փոփոխելու Հայաստանի ընդերքի անխնա շահագործման քաղաքականությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ