Երեխայի սեռի որոշման ժողովրդական մեթոդներ
Հղիության թեստի դրական արդյունքը երջանկություն է ցանկացած կնոջ համար:Եվ գրեթե բոլորն անհամբեր են իմանալու երեխայի սեռը նախքան ուլտրաձայնային հետազոտությունը: Այս մասին գրում է impoqrik.am կայքը:
Ահա այստեղ օգնության են գալիս ժողովրդական մեթոդները, որոնք կիրառել են մեր նախնիները: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ այս մեթոդները գիտական հիմնավորում չունեն և ճշգրիտ արդյունք չեն երաշխավորում:
Ըստ սեռի որոշման ժողովրդական մեթոդի`տղա է, եթե .
Կինն առավոտյան չի ունենում սրտխառնոց և փսխում:
Գերադասում է աղի և թթու կերակուրներ, ինչպես նաև սպիտակուցով հարուստ մթերքներ`միս, ձուկ, կաթնամթերք:
Փորիկը սուր է և ուռուցիկ և նկատելի չէ հետևից:
Ապագա մայրիկը դառնում է ավելի գրավիչ:
Պտղի սրտի զարկերը րոպեում 140 են:
Ոտքերն նախկինի համեմատությամբ սառն են, իսկ ձեռքի ափերը`չոր:
Հաճախակի ունենում է գլխացավ:
Ողջ մարմնի վրա արագացել է մազերի աճը:
Ամենայն հավանականությամբ աղջիկ է, եթե.
Առավոտներն սկսվում են սրտխառնոցով և անգամ փսխումով:
Ապագա մայրիկը ուտելիքներից գերադասում է միրգ և քաղցրավենիք:
Փորիկը կլոր է և բարձր:
Կրծքերը զգալիորեն մեծանում են, իսկ պտուկին հարակից մաշկը մգանում է:
Մանկիկի սրտի զարկերի թիվը րոպեում գերազանցում են 140-ը:
Ապագա մայրիկն ունենում է տրամադրության հաճախակի տատանումներ, բնավորությունը դառնում է բարդ:
Ապագա մայրիկը կորցնում է գեղեցկությունն ու գրավչությունը: