27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմանի կապերի սերտացմանը:

Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել բարեկամ Հայաստանում Արգենտինան ներկայացնելը և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս արձանագրված ձեռքբերումները պահպանելու և տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցությունը խորացնելու համար:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և շնորհակալություն հայտնել  Արգենտինայի իշխանություններին՝ տեղի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: Վարչապետն անհրաժեշտ է համարել հայ-արգենտինյան առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այդ ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ