14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պարույր Հայրիկյանը դիմում է քաղաքական ուժերին

Նախապէս ներողութիւն եմ խնդրում բոլոր այն քաղաքական ուժերից, որոնց հետ անձնական կապ հաստատել չեմ կարողացել՝ հրաւիրելու յուլիսի 24-ի հրապարակային քննարկումներին։ Այժմ փորձում եմ այս կերպ ուղղել սխալս։ Բաւարար ժամանակ կայ։ Հրաւիրում եմ բոլորին. բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ <<ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ>> առիթով հրապարակաւ՝ քաղաքացիների ներկայութեամբ խօսք ունեն ասելու եւ ցանկութիւն՝ լսելու ուրիշների խօսքը։ Սահմանադրութիւնը մեր հարցերի հարցն է, մեր ազգային ծրագիրն ու կանոնադրութիւնը, մեր ազգային (պետական) անձնագիրն ու բնութագիրը, մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրների ելակէտը։ Այնպէս որ պիտի կարողանանք վեր կանգնել ամեն ինչից եւ իսկապէս ամեն ինչ անենք, որ մի քանի եսակենտրոն ու քրեամիտ միջակութիւնների փոխարէն երկրի տէրը դառնան Հայաստանի 2-3 մլն քաղաքացիները։

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի գրառումը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ