05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր պատասխանն է` Եվրոպա, եւ իմ կուսակցության համար ուրիշ երազանք չկա. Սահակաշվիլի

“Ես հպարտ եմ, որ մեր հարաբերութւոնները այս մակարդակի վրա են”,-այսօր Երեւանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց Վրաստանի նախագա Միխեիլ Սահակաշվիլին:

“Մեզ համար սա առանցքային պահ է: Վրաստանը ԱՊՀ անդամ չէ , մենք պետք է առաջ ընթանանք տարբեր ուղղություններով: Մեր պատասխանն է` Եվրոպա  եւ իմ կուսակցության համար ուրիշ երազանք չկա, քան ավելի անշրջելի դարձնել եվրոպական ուղղությունը”,-շեշտեց Վրաստանի նախագահը:

Նա հույս հայտնեց, որ եկող տարի կայանալիք վիլնյուսյան գագաթաժողովին հնարավորություն կստեղծվի կրկնել այն հաջողությունները, որոնք ունեցան բալկանյան երկրները:

“Մենք պետք է հաստատենք, թե ինչն է առաջնային ապագայում եւ դա պետք է լինի եվրոպական հեռանկարը”,-ասաց Միխեիլ Սահակաշվիլին ` շնորհակալություն հայտնելով ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ Եվրոպական հանձնաժողովի Ժոզե Մանուել Բարոզոյին:

Հիշեցնենք, որ ժամանակակից արվեստի Գաֆեսճյան թանգարանում այսօր կայացած գագաթաժողովին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:

Վերջինս իր խոսքում նշեց, որ ԵԺԿ-ն ամբողջությամբ ներգրավված է մեր երկրներում տեղի ունեցող գործընթացներում, որոնք միտված են ժողովրդավարության եւ ԵՄ հետ հարաբերությունների զարգացմանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ