Ադրբեջանի շանտաժը
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ գերտերությունները չեն ստիպի կողմերին գնալ զիջումների, քանի որ մի կողմից շահերը չի համընկնում, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ ՝մյուս կողմից էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի պայմանագիր, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և դա կբերի հակամարտության՝ ՀԱՊԿ-ՆԱՏՕ, ինչից նրանք ուղղակիորեն խուսափում են:
Այդ մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, նա ասաց.«Ադրբեջանն ինչ որ հայտարարում է՝ շանտաժ է, քանի որ Ադրբեջանը պատերազմում չի կարող հասնել իր ցանկացած արդյունքին»։
Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին հայկական կողմի պատասխանին, ապա նա ասաց.«Հայկական կողմը պարտադիր չէ, որ հիմար հայտարարություններին պատասխանի, այդ ուղղություններում մեր բանակը շատ ճիշտ գրագետ գործում է»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նաև անդրադարձավ Հայաստանին տրամադրված ռուսական 200 մլն դոլար վարկին, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից զենք գնի։ Ըստ նրա՝ Հայաստանը Ռուսաստանից ներքին գներով է գնում այդ զենքը, այսինքն՝ շատ ավելի էժան, քան այն սպառազինությունը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին։