Վթար Նոր Գեղի գյուղի սկզբնամասում. Վիրավորներից երկուսը երեխաներ են
Հուլիսի 17-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհին` նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում «ԳԱԶ-24» մակնիշի 42SL937 պետհամարանիշով (վարորդ` Ս. Կ., ծնվ. 1956թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ – փրկարարների դեպքի վայր հասնելը ուղեւորներ` Ա. Ա.-ը (ծնվ. 1959թ), Մ. Կ.-ը (ծնվ. 1989թ), Ս. Ժ.-ը (ծնվ. 2013թ) եւ Ա. Ժ.-ը (ծնվ. 2011թ) տեղափոխվել են Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: