28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մի բան է ուզում

«Սերժ Սարգսյանը մի բան է ուզում, որ մեր պետությունն ու մեր ժողովուրդը հզոր, անկախ, ժողովրդավար և անվտանգ, պաշտպանված Հայաստանում ապրեն, իսկ միգուցե նրանք ա՞յլ բան են ուզում, ես չեմ կարող ասել: Սերժ Սարգսյանն այլ հայտարարություն չի արել»,-այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ընդդամդիրները հայտարարում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն ուզում է ԱԺ նախագահ դառնալ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում և նման կերօ վերընտրվել: 

«Այս խնդիրն ուղղված չէ որևէ կուսակցության արհեստական մենաշնորհների, հզորացմանը: Այն քաղաքական գործիչները, որ խոսում են այս մասին, չեն տիրապետում Սահմանադրությանը, եթե որևէ ուժ ցանկանում է հաղթել ընտրություններում, թող բարեփոխված Սահմանադրութամբ ընտրություններում հաղթի:  Եթե մարդկանց մանկության երազանքն է ուղղակի նախագահ դառնալ, գրեթե նույն լիազորություններն ունենալու է երկրի վարչապետը»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ կուսակցությունները կոալիցիա այլևս չեն կարող կազմել, ԱԺ փոխնախագահն ասաց. «Չէի ասի, որ բացառվում է կոալիցիան կառավարությունը, այն քաղաքական ուժերը, որոնք գրավել են երրորդ, չորրոդ տեղերը, կարող են դաշինք կազմել առաջին, երկրորդ տեղերը զբաղեցրած կուսակցությունների հետ»: Նա պարզաբանեց, որ երկրորդ փուլի անցկացման դեպքում 1-ին փուլի 101 մանդատը պահպանվում է անկախ երկրորդ փուլից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ