28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սահմանադրական բարեփոխումների այս տարբերակը ՀՀԿ-ի համար դոգմա չէ. դեռ կքննարկեն

«ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Սահմանադրության նոր տարբերակի 4-7 գլուխները, 1-3 գլուխները չեն քննարկվել: 

 

Սա բավականաչափ ծավալուն փաստաթուղթ է, և այսօր մենք մեր կուսակցությունում հանձնաժողովների հետ սկսում ենք լայնածավալ քննարկումները: Այստեղ կան հարցադրումներ, խդիրներ, միգուցե կարիք կա որոշակի փոփոխության, դեռ ժամանակ կա ու հաշվի կառնվի տարբեր կուսկացությունների, քննարկումների, մարզային կառույցների առաջարկները»,-այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Սահմանադրության նոր տարբերակի մասին: 

Արձագանքելով այս բարեփոխումների վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին, մասնավորապես հայտարարություններին, թե սրանով ՀՀԿ-ը նպատակ ունի վերարտադրվելու՝ Շարմազանովն ասաց. «Այս բարեփոխումների անցկացումը ՀՀԿ-ի համար նպատակ չէ, ամեն ինչ պետք է որոշեն քաղաքացիները, մենք մեր օրակարգում շատ կարևոր խնդիրներ ունենք, իսկ սա մեր օրակարգի ամենառաջնայինն ու կարևորը չէ, նախ կան անվտագության, տնտեսական խնդիրներ: Ամեն գնով գերնպատակ սարքել այս բարեփոխումները, մենք նպատակ չունենք, պարզապես մեր տպավորությամբ կա արդյուանվետ կառավարման լուծում, ավելի արդյունավետ ու ժողովրդավար կառավարման լուծում»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ