22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընդամենը երկու հարյուր միլիոնի է հասնում մեր առևտուրը, դա ծիծաղելի է. իրանագետ

«Մենք էլ պիտի սպասենք, տեսնենք, թե այն բոլոր խոչընդոտները, որոնք այս համաձայնագիրը վերացնում է Իրանի համար, Իրանի զարգացման համար, ինչ քայլերի պիտի դիմի Իրանը, և դա ինչ օգուտ կտա Հայաստանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրենի տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյանը: 

Իհարկե, իրանագետը շեշտեց, որ կան ոլորտներ, որտեղ զարգացումներ են պետք, սակայն դա կապել համաձայնագրի հետ, այդքան էլ կոռեկտ չի համարում, որովհետև մինչ այդ էլ բազմաթիվ ծրագրեր կային, որ կարող էին իրականացվել: «Բազմաթիվ մասնագետներ նշել են, որ հիմա կսկվի կառուցվել Մեղրիի ՀԷԿ-ը, բայց ես որևէ լուրջ խոչընդոտի մինչև հիմա չեմ հանդիպել, որ խանգարում էր, և մենք սպասում էինք այս համաձայնագրին, որ հենց կնքվի, Իրանի ձեռքերը կազատվեն, ու կսկվի ինտերգրացիոն գործընթացներ տարածաշրջանում»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու Հայաստան-Իրան հարաբերություններում ամբողջովին չի գործարկվում անհրաժեշտ ներուժը, արդյոք ներքին քաղաքական կամք չկա, թե արտաքին խոչընդոտներ են առկա, նա պատասխանեց. «Ներուժը կա: Ցանկացած պետության հետ հարաբերություններ կառուցելիս բազամաթիվ նյուանսներ պետք է հաշվի առնել: Իրանի հետ որևէ խոշոր ծրագիր իրականացնելու համար պետք չէ հավելյալ լավատեսություն ունենալ, որ շու կիրականանա ինչ-որ ծրագիր, դա երկար աշխատանք է պահանջում: Բայց կա մի բան, եթե դու մի փոքր ծրագիր նույնիսկ չես կարողանում իրականացնել, միշտ արդարացում գտնում ես»:

Բոյաջյանն ասաց, որ միշտ էլ եղել և լինելու են ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներ, միջամտություններ, սակայն դիվանագիտությունը հենց դրա համար է: Ըստ նրա՝ երբեք չկա մի հարց, որ մի կողմն է մեղավոր: «Ընդամենը երկու հարյուր միլիոնի է հասնում մեր առևտուրը, դա ծիծաղելի է: Ես արձանագրում եմ այն փաստը, որ մինչև հիմա բազմաթիվ ծրագրեր կան, որ չեն արվել, հիմա պատժամիջոցները վերացվել են, և եթե կիրականացվեն այդ ծրագրերը, հանգիստ կարող ենք նստել ու ասել, որ դրանք էին պատճառը, տեսնենք»:

Ինչ վերաբերում է երկաթգծի կառուցմանն, ապա իրանագետն ասաց, որ այստեղ բազմաթիվ ուժեր են ներառված, Իրանն էլ նախկինում հայտարարել է, որ պատրաստ է ոչ միայն իր հատվածը կառուցել, այլև գումար տրամադրել Հայաստանին: «Դա բանակցությունների հարց է, պետք է նստել ու բանակցել: Հիմա մի կողմից Իրանը, մյուս կողմից Չինաստանն է պատրաստակամություն հայտնել, որ 60 տոկոսը կվերցնի իր վրա: Ռուսաստանի նախագահն է հայտարարել, որ գումար կտրամադրվի այդ ծրագրին: Ես այս հարցն էլ չեմ կապի պատժամիջոցների հետ»:

Գազամուղի վերաբերյալ էլ իրանագետը նույն տեսակետն ունի: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ