Բանտային պատերազմներ կսկվեն. քրեական աշխարհն ակտիվանում է. Հայկական ժամանակ
Երբ ս/թ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում սպանվեց քրեկան հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը, լրատվական ողջ դաշտը հեղեղվեց հրապարակումներով, թե հաջորդը Քանաքեռցի Տույին են ուզում խփել։ Մամուլում և քաղաքում լուրեր էին շրջանառվում, թե Տույը մեծացրել է իր թիկնազորը, որ պատրաստվում էր իր դեմ հարձակման։
Բայց նույնիսկ այս պարագայում Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողներ Տլեն, Ծգլը և Գաստիկը ամենևին երկրորդական դեմքեր չեն հանցավոր աշխարհում, էլ չենք ասում, որ ունեն շատ ավելի ազդեցիկ քրեական և մերձքրեական համակիրներ։ Քրեական աշխարհում ամենևին երկրորդական դեմք չէ նաև Տույը։ Ու հիմա ոխերիմ թշնամիները հայտնվել են բանտային պատերից ներս։ Ու եթե հաշվի առնենք, որ այս պատմության մեջ շրջանառվում են նաև այսպես կոչված օրենքով գողերի անուններ (ասում են՝ Օշականցի Գևորիկը դեռ ատամ ունի Տույի վրա, իսկ ամերիկահայ Պզոն, ով սպանված Լյովիկի ազգականն է, մտադիր է վրեժխնդիր լինել նրա սպանութոյնա համար), կարող ենք արձանագրել, որ վերը շարադրված իրադարձությունները բանտային պատերազմի մեծ նախապայմաններ են ստեղծել»: