12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ դեսպանը հայ պաշտոնյաների էթիկային վերաբերող հարցեր է քննարկել

Ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես եկավ պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողովի բացմանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու “Քաղաքացիական կրթության ծրագիր” ՀԿ-ի այս նախաձեռնությունը մեկ հարկի տակ հավաքեց ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության եւ եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ քննության առնելու էթիկային վերաբերող այն հարցերը, որոնց առնչվում են պետական պաշտոնյաներն իրենց գործունեության ընթացքում:

Հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դ-ր Ռոբերտ Ջոյսը ներկայացրեց հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը:

Համաժողովի մասնակիցները քննության առան պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտները եւ մշակեցին առաջարկներ միտված  Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգիչ դաշտի եւ կիրառման մեխանիզմների կատարելագործմանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ