06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞րն էր ինքնասպանության պատճառը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի քանի օր առաջ Արարատի մարզի Դարակերտ գյուղում դժբախտ դեպք է գրանցվել։ Գյուղամերձ գազալցակայանի տարածքում կախված են գտել Հայանիստ գյուղի 40–ամյա բնակիչ Յուրա Բ.–ին։ Յուրան աշխատել է նույն լցակայանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Պարզվում է վերջերս այդ գազալցակայանի մոտ տեղադրել են շահումով խաղերի ապարատներ, որը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի ու անցորդների, այլև լցակայանի աշխատակիցների, գլխավորապես՝ Յուրայի սիրելի զբաղմունքը։

Նա օրեր շարունակ մեծ գումարներ է տարվել, վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլևս աշխատանքի չգալ։ Դեպքի օրը, անտեսելով վերադասի հրահանգը, Յուրան գնացել է աշխատանքի ու տարվել «կալոնկայի» օրվա հասույթը, խոսվում է, որ խոսքը մեծ գումարի մասին է։ Լուսադեմին նրան կախված են գտել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ