Որդի՛ս, իմ աղոթքները քեզ զորավիգ.հոր հուզիչ գրառումը
Ֆեյսբուքի օգտատեր Ռոբերտ Հարությունյանը իր էջում գրառել է.
«Բարի տարեդարձ Ռաֆայել ջան տղաս, մենք հպարտ ենք քեզանով, ով սիրում, գնահատում և արժևորում է ծնողին, ընտանիքը, հայրենիքը: Որդի՛ս, ինձ համար այս նվիրական, 20 ամյակիդ օրը ես քեզ մաղթում եմ քաջառողջություն, անսասան կամք, հոգու արիություն, բազկիդ՝ ուժ, մտքիդ՝ սլացքի թևեր, հոգուդ՝ ջերմություն ու տոկունություն, սրտիդ` մեծ սեր:
Տղա՛ս, հիշի՛ր, քո և զինակից ընկերներիդ շնորհիվ ենք մեզ ապահով ու հանգիստ զգում, մեր երկիրը ձեզանով է ուժեղ, և ժողովուրդը ձեր շնորհիվ է ապրում, արարում ու ստեղծագործում խաղաղ պայմաններում: Որդի՛ս, իմ աղոթքները քեզ զորավիգ, թող քո կյանքի բոլոր արշալույսները խաղաղ լինեն:
Աստված օրհնի ու պահպանի մեր զավակներին, մեր քաջարի հայ զինվորներին:
ԵՎ մի՛շտ հիշեք,որ ձեզ սպասում են տանը»,-իր հոգու կանչով կիսվել է Հարությունյանը: