Ինչպես խուսափել շաքարային դիաբետից
ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը շաքարային դիաբետից խուսափելու համար խորհուրդ է տալիս առողջ սնունդ կիրառել, մանավանդ որ Հայաստանում բանջարեղենը բավական շատ է հանդիպում: «Ցավոք, մեր ազգային խոհանոցն այնպիսին է, որ մեր ուտեստները մեր մասամբ շատ յուղոտ են, պարունակում են մեծ քանակությամբ յուղ և դա անբարենպաստ պայման է»,- ասաց նա:
Նա նաև խորհուրդ է տալիս fast food-ից խուսափել: «Ես տեսնում եմ, որ քաղաքում փողոց չկա, որտեղ երկու-երեք այդ fast food-ի կետերը չլինեն: Այնտեղ հերթեր են, տեսնում ես այդ ուտելիքները որքան են կիրառվում»,-նշեց նա: Նաև բժիշկն ասաց, որ պետք է ֆիզիկական ակտիվությունը չնվազեցնել: «Պետք է ակտիվացնել, մեծ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է շաքարների ճիշտ օգտագործմանը: Եթե միայն ուտենք և այդ էներգիան չօգտագործենք, ճարպակալելու ենք ու հետագայում էլ շաքարային դիաբետի ենք գալու»,-շեշտեց Թորոմոնյանը:
Այդ հիվանդությունն ունեցողները պետք է ուշադիր ու զգույշ լինեն նաև մրգերի օգտագործման հարցում, որովհետև գլյուկոզան մեծ չափ ունի մրգերի մեջ: Այդ մրգերից են կեռասը, ծիրանը, խաղողը, թութը, սրանք պետք է սահմանափակ օգտագործել: