26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտումաշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ շրջկենտրոնի ջրամատակարարման նոր ցանցի գործարկման և ճանապարհների վերանորոգման վերաբերյալ:

Վարչապետը շեշտադրել է, որ նշված երկու խնդիրների կարգավորումը Մարտակերտ քաղաքիբնակչության համար օրախնդիր է, և կառավարությունը շուրջ մեկ տարի է այդ ուղղությամբ լուրջաշխատանքներ է իրականացնում: «Կատարված աշխատանքների ծավալը թույլ է տալիս, որ շրջկենտրոնիբնակչությունը շուտով մշտական ջուր ունենա, իսկ քաղաքի ճանապարհների վիճակն ուղղակիանթույլատրելի է, և անհապաղ կսկսվեն փոսորակային բարեկարգման ու ասֆալտապատմանաշխատանքները»,- ասել է Ա. Հարությունյանը:

Այնուհետև քաղաքի ջրամատակարարման աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀքաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ով, մասնավորապես, նշել է, որ 2014թ.-ինմեկնարկած ծրագիրն արդեն ավարտին է մոտենում: Նախարարի խոսքով՝ արդյունավետջրամատակարարում իրականացնելու համար շրջկենտրոնը բաժանվել է երկու գոտիների, վերակառուցվելև վերանորոգվել են երեք ջրավազանները, արդեն ավարտվել է քաղաքի ներքին ցանցի անցկացումը,տեղադրված են ջրաչափերը, և առաջիկա օրերին կսկսվեն ներմիացման աշխատանքները: 

Կարեն Շահրամանյանն առանձին զեկույցով ներկայացրել է նաև շրջկենտրոնի ճանապարհների վիճակըբնութագրող քաղաքաշինական եզրակացությունը: Նախարարն, ըստ թաղամասերի, անդրադարձել էկատարվելիք աշխատանքներին, որոնք արժանացել են գործադիր իշխանության ղեկավարի հավանությանը:

Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և այլ պատասխանատուների հետ քննարկել է նաև շրջանում իրականացվող բերքահավաքի ընթացքին ուխնդիրներին վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ