16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ես ոչ մի տեղ գնալուց, ոչ մի տեղ գալուց ոչ մի բան չեմ համբուրում. Կոստանյան. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Ինչպե՞ս են Ձեր հարաբերություններն Աղվան Հովսեփյանի հետ, օրերս նրան պարգևատրեցիք, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

«Պարոն Հովսեփյանի հետ մեր հարաբերությունները միշտ եղել են աշխատանքային, երկկողմանի կառուցողական, և այն, որ ես պարգևատրեցի նախկին դատախազին, հավաստիացումն էր, որ Աղվան Հովսեփյանն այս համակարգում բավականին լուրջ աշխատանք է կատարել, ինչը գնահատելի է թե իմ, թե մնացածի կողմից»: Դո՞ւք էլ գնալիս կհամբուրեք դատախազության դուռը: «Ես ոչ մի տեղ գնալուց, ոչ մի տեղ գալուց ոչ մի բան չեմ համբուրում»: Իսկ դատախազություն մտնելիս հիշո՞ւմ եք, որ դա համբուրված դուռ է: «Եկեք նման խնդիրները քննարկման առարկա չդարձնենք, ցանկացած մարդ ունի էմոցիոնալ դրսևորվելու իրավունք»: Իսկ Պերմյակովի դատաքննությունը որտե՞ղ է տեղի ունենալու: «Ընդդատյա է Շիրակի մարզի դատարանին»: Բա՞ց, թե՞ փակ: «Իհարկե` բաց-հրապարակային»»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ