22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փորձում են ազդել տուժող կողմի վրա. Հայկական ժամանակ

Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի է ունեցած ծեծկռտուքի գործով ոչ միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու իր հարազատներն են փորձում տուժող կողմի հետ բանակցել, ներազդել նրանց վրա, այլ նաև դատախազներից մեկը: «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դատախազներից մեկի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ: Բանն այն է, որ դատախազը զանգահարել է տուժող կողմին և փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել է և համապատասխան միջնորդություն ներկայացրել:

 Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատախազի լիազորությունների մեջ չի մտնում կապ հաստատել տուժողների հետ և փորձել ներազդել նրանց վրա: Թե ի՞նչ ընթացք է տվել դատախազությունը սույն միջնորդությանը առայժմ թերթին ճշտել չի հաջողվել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ