29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը հանդիպել է հարկային ոլորտի աշխատակիցներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հանդիպել է հարկային ոլորտի պատասխանատուներին և նրանց ներկայացրել համակարգի կառուցվածքային բարեփոխումները:

Վարչապետը բարձր է գնահատել հարկային ծառայության վերջին տարիների աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով կառույցի աշխատակիցներին՝  ծառայության նախկին պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար՝ Արտակ Բալայանը համակարգի ձեռքբերումների շարքում առանձնացրել է հատկապես այն, որ հարկային ոլորտում նվազագույնի են հասցվել ստվերային երևույթները: Նա շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին այս տարիների ընթացքում իր հանդեպ ցուցաբերած վստահության և կառույցին աջակցելու համար:

Վարչապետը, հարկերի հավաքման լիազորությունները ֆինանսների նախարարությանը փոխանցելու կապակցությամբ, շնորհավորել է ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին՝ համոզմունք հայտնելով, որ այդ բարեփոխումը բարձրացնելու է համակարգի արդյունավետությունը՝ չխոչընդոտելով հարկային ոլորտի հիմնական գործառույթների իրականացմանը:

Ս. Թևոսյանը վստահեցրել է, որ կանի հնարավորին ամեն ինչ՝ համար, իսկ տարիների իր փորձը հնարավորություն է տալու նոր աշխատակիցների հետ միասին իրականացնել արդյունավետ  աշխատանք:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին՝ Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրանք միտված են բարձրացնելու համակարգի գործունակության արդյունավետությունը: «Տարիների ընթացքում մենք պետք է պետական կառավարման համակարգը հասցնենք այնպիսի աստիճանի, որը բխում է հանրապետության զարգացման պահանջներից: Մենք պետք է համարձակություն ունենանք խոստովանելու, որ գործող համակարգն արդեն ռիսկեր է պարունակում  հետագա արդյունավետության համար, այդ պատճառով պետք է քայլենք բարեփոխումների ուղիով»,- հանդիպման ավարտին նշել է Արայիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ