08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Իրար չենք խնայում, հետո զարմանում ենք». Առավոտ

Ներկայացնում ենք «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի հոդվածը.

«Հայաստանում չկա անկախ հասարակական մարմին, չկան նաեւ անհատ գործիչներ եւ մտավորականներ, որոնց կարծիքը հեղինակավոր կլիներ բո­լոր շերտերի եւ քաղաքական ուժերի հա­ճար: Սովորաբար այս կամ այն կողմից հնչում են մեղադրանքներ, որ այդ մարդիկ վատն են, ծախված են, վարկաբեկ­ված, մենք մտավորականություն չունենք եւ այլն: Հիմնական պատճառն, իմ կար­ծիքով, այն է, որ անկախ Հայաստանի 25 տարվա ընթացքում մենք իրար չէինք խնայում. հենց որ տեսնում էինք, որ որեւէ մեկը թեկուզ փոքր, թեկուզ հարաբերա­կան հեղինակություն է ձեռք բերում, մենք ամեն ինչ անում ենք այդ մարդու վրա «կեղտ բոնելու» համար: Եվ բանի որ չկա մեր մոլորակում որեւէ մահկանացու, որի վերաբերյալ հնարավոր չէ որեւէ բացասա­կան բան ասել, խանդի, նախանձի, ան­բարեխիղճ մրցակցության վրա հիմնված իրական կամ հնարած այդ պատմություններն դառնում են գնահատականի չափա­նիշ, եւ մարդկանց խոսքը, միտքը ար ժեզրկվում է:

Թվում է, թե նորագույն պատմության մեջ մենք չունենք ավելի նշանավոր ար­վեստագետներ, բան Տիգրան Մանսուրյանն է եւ Հրանտ Մաթետսյանը: Բայց երբ նրանք 1996 թվականին քարոզում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այդ մարդկանց ծաղրում էին, փնովում, պիտակավորում էին որպես «ծախվածների»: Այ­սինքն’ նրանք անվերապահ հեղինակու­թյուն չունեին, քաղաքացիները չէին ասում’ եթե այդ տրամաչափի արվեստա­գետներն ինչ-որ բան են ասում, ուրեմն մի բան գիտեն…»: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ