19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Արա Բուդաղյանի փաստաբանը կբողոքարկի

Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը: 

Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու առթիվ հարուցված քրգործի շրջանակներում նախօրեին կալանավորվեց Արա Բուդաղյանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: 

Հայկ Ալումյանը կարծում է, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, թե Արա Բուդաղյանը, ըստ կասկածանքի, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ հանգամանքներում է դրդել: Արա Բուդաղյանին առաջարկում են ցուցմունք տալ, ԱրաԲուդաղյանն էլ ասում է՝ «ես երբևէ որևէ մեկի չեմ դրդել»: Արա Բուդաղյանը ասել է` կխոսի, երբ ԱԱԾ-ն կոնկրետացնի, թե ինչում է ինքը կասկածվում: 

Նշենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ