28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Իմ մոտ բոմժ էլ է գալիս, դեպուտատ էլ է գալիս, կառավարության անդամ էլ է գալիս. սեքսոպատոլոգ

Մարզերում դեռևս ամաչում են սեքսոպատոլոգին դիմել: ”Դեռ կա այս կարծրատիպը, դեռ ամաչում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Բայց նա միաժամանակ  նշեց, որ ամեն ինչ չէ, որ այդքան վատ է, նախկինի համեմատ առաջընթաց կա: Դա էլ պայմանավորված է ավելի հարուստ տեղեկատվության տարածմամբ: ”Երբեմն թեկուզ ամաչելով, բայց գալիս են, իհարկե, ոչ այն աստիճանի, ինչքան մայրաքաղաքից”,-նշեց սեքսոպատոլոգը:

Վերջինս ընդգծեց, որ շրջաններում գործում է կարծրատիպը, որ պետք է հաճախել ոչ թե տեղական սեքսոպատոլոգի մոտ, այլ մայրաքաղաքի մասնագետին պետք է դիմել: ”Սեռավարակով հիվանդը կգնա՞ այնտեղի մաշկավեներաբանի մոտ, չի գնա, էլի ամաչում են”,-նշեց Զաքարյանը:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք վիճակագրություն կա, թե որ մարզերից են ավելի շատ օգտվում սեքսոպաթոլոգի ծառայություններից, Մարատ Զաքարյանը պատասխանեց, որ սեռական կյանքի հետ կապված խնդիրները ավելի շատ են այն մարզերում, որտեղ ավելի շատ բնակչություն կա, իսկ սեռավարակների թիվը գերազանցում է հատկապես ”խոպանչիներով” հարուստ բնակավայրերում: 

Սեքսոպատոլոգ-հոգեթերապևտը պատմեց նաև, որ իրենց դիմում են տարբեր մասնագիտության ու տարիքի տեր անձինք:

”Իմ մոտ բոմժ էլ է գալիս, դեպուտատ էլ է գալիս, կառավարության անդամ էլ է գալիս”,-ասաց Մարատ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ