Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիահայ բարերարների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին ընդունել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ ՄիշելՏանկրեզի գլխավորությամբ:
Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերին` նրանցթվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես,ասել է. «Բարով եք եկել Արցախ, մի հող, որն առանձնանում է իր հյուրասիրությամբ, բնությամբև պատմությամբ, և որի զարգացման գործում դուք ևս ունեք ձեր ներդրումը»: Վարչապետնընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերիիրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի և ենթակառուցվածքներիբնագավառներում:
Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշգյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝ կարևորելով նորակառույց շենքի դերըհամայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարըխոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհդարձած իր ծնողների և հանուն հայրենիքի զարգացման:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել,որ տնտեսության զարգացման շնորհիվ բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողիվրա:
Հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԼևոնԳրիգորյանը, Հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերի Ղազարյանը: