13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ եւ Թուրքմենստանի նախագահները մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը:

“Զվարթնոց” միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են Համատեղ հայտարարություն: Ստորագրվել են նաեւ “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ Թուրքմենստանում ՀՀ դեսպանության եւ ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիր”, “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագիր”, “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր”, “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր”, “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր” եւ “ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր”:

Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ