09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ ոստիկանապետը չի գնում այդ քայլին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Հիմա շատերի մոտ է հարց ծագում, թե ինչո՞ւ իշխանությունները Բաղրամյան պողոտայի ցույցը չեն ցրում ցերեկային կամ առավոտյան ժամերին, երբ պողոտայում ներկա ցուցարարների թիվը բավականին փոքր է լինում: Չցրելու այդ դիրքորոշման հետ կապված զանազան վարկածներ են շրջանառվում և դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի:

Կարծում ենք, սակայն, որ այս հարցում վճռական նշանակություն ունի այն փաստը, որ հունիսի լույս 23-ի գիշերը ցույցը ուժային մեթոդով ցրելը մեծ հակազդեցություն առաջացրեց հանրության շրջանում, և դրա հետևանքով՝ էլեկտրական էներգիայի թանկացման դեմ պայքարը ծավալվեց, մեծացավ և դարձավ լրջագույն քաղաքացիական պրոցես:

 Մեծ հավանականությամբ իշխանությունները մտավախություն ունեն, որ քչերի նկատմամբ բռնությունը կարող է շատերի մոտ հակառեակցիա առաջացնել, ինչի արդյունքում Բաղրամյան պողոտայի շարժումը, որը կարծես սմքել է, կարող է նորից վերածնվել:

Այս իմաստով հունիսի 30-ին ոստիկանների մուտքը ցուցարարների շարքեր բարձրախոսները առգրավվելու պատրվակով, շատերին անիմաստ ու աննպատակ թվաց: Բայց այդ կիսագործողությունը տվեց մի շատ կարևոր հարցի պատասխան, ու չենք բացառում, որ հենց այդ պատասխանն էր ոստիկանության ակնկալիքը:

Մինչ ամեն ինչ խաղաղ էր, Բաղրամյան պողոտայում առավելագույնը հազար մարդ կար, իսկ երբ ոստիկանական հրեշտակների և կարմիրբերետավորների շարքերը առաջ եկան, հինգ-տասը րոպեում պողոտայում ներկա քաղաքացիների թիվը եռապատկվեց: Սա շատ հստակ ազդակ էր, որ ցույցը ցրելը կարող է լրջագույն հակադարձ էֆեկտ ունենալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ