18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞վ կդատի Պերմյակովին.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական կողմը համաձայնել է Հայաստանի իրավապահներին հանձնել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործը: Այսպիսով որոշվել է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանի դատարանում:

Մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ դատավարությունը պետք է տեղի ունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Կոնկրետ դատավորի հարցը ՀՀ իշխանությունները դեռ չեն որոշել: Այդ հարցը, թերևս կկոնկրետանա այն ժամանակ, երբ պաշտոնապես տեղի կունենա քրեական գործի ամբողջական փոխանցումը, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը կկազմվի և կուղարկվի դատարան: Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ