27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը Լոռու մարզում մի շարք ծրագրեր կիրականացնի մինչ տարեվերջ

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական  նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Նիստում հաստատվել են հիմնադրամի առաջիկա կարճաժամկետ ծրագերի կոնկրետ ժամկետները:

Մասնավորաբար Լոռու մարզի մանկավարժների ու երիտասարդ գիտնականների պարգեւատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Վանաձոր քաղաքում: Այդ օրը Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգեւատրվեն Լոռու մարզի շուրջ 300 մանկավարժներ եւ 50 երիտասարդ գիտնականներ, ովքեր աշխատում եւ ստեղծագործում են մարզում:

Ինչպես հայտնի է, “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Սամվել եւ Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տարիներ շարունակ կազմակերպել է լոռեցի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաք-հանգիստը Ծաղկաձորում: Այս տարի եւս Լոռու մարզի 300 երիտասարդներ կայցելեն Ծաղկաձոր: Այս անգամ՝ դեկտեմբերի 21-ից 23-ը ներառյալ:

Ինչ վերաբերում է Լոռու մարզում կառուցվելիք բժշկական կենտրոնի ծննդատանը, որը կառուցվելու է Կարապետյանների ընտանիքի միջոցներով եւ որի համար տրամադրվելու է մինչև 2.5 մլն դոլար, ապա հողային աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Դեկտեմբերի ընթացքում մարզում հիմնադրամի աջակցությամբ կանցկացեն նաեւ մարզական միջոցառումներ, այդ թվում՝ թիվ 32 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի ֆուտբոլի միջհամայնքային առաջնություն:
Իսկ տարին հիմնադրամը կամփոփի Լոռու մարզի մանկապարտեզների երեխաների եւ մինչև 4-րդ դասարանի աշակերտների համար Ամանորյա նվերների բաշխմամբ, որն արդեն վաղուց ավանդույթ է դարձել:

“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ