Ամենաակտիվը Բագրատյանն է. բյուջեի նախագծում որոշ փոփոխություններ
՛՛ԱԺ-ում 2013 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների արդյունքում կառավարությունը մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից արվել է 406 առաջարկություն՝ ինչպես հանձնաժողովների, այնպես էլ խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից՛՛,-այսօր կառավարությունում ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախարարի խոսքով՝ բարձրացված հարցերի հիմնական մասը վերաբերել է տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ որոշ դեպքերում գումարների ավելացմանը, ինչպես նաև որոշակի ծախսատեսակների վերաբաշխմանը: Սակայն եղել են նաև ընդհանուր բնույթի հարցադրումներ, որոնք վերաբերում էին ոչ թե բյուջետային ծախսումներին, այլ սոցիալ-տնտեսական քաղաքականությանը:
՛՛Եթե գումարային տեսքով ներկայացնենք, ապա համապատասխանաբար առաջարկները եկամուտների ավելացման մասով կազմում են 137.6 միլիարդ, իսկ ծախսերի ավելացման մասով 411 միլիարդ: Առաջարկվել են ծախսեր սոցիալ-մշակութային և գիտության ոլորտում շուրջ 281 միլիարդ դրամ, տնտեսության ճյուղերում շուրջ 44.7 միլիարդ դրամ, պետական հատվածի աշխատողների աշխատավարձիի բարձրացմաան համար 76 միլիարդ դրամ, ԼՂՀ-ի համարր գումարներ տարաբնակեցման համար 10 միլիարդ դրամ, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի համար 800 միլիոն դրամ, այլ ոլորտներում ծխասերի կրճատում մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն դրամ՛՛,-հավելեց Գաբրիելյանը:
Այս առաջարկությունները մանրամասն քննարկվել են նաև խորհրդարանական առանձին ֆրակցիաների հետ, իսկ կառավարությունում տեղի են ունեցել հանդիպումներ ՀՅԴ-ի, ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությունների և ՀԱԿ-ից ամենաակտիվ պատգամավորի՝ Հրանտ Բագրատյանի հետ:
Քննարկման արդյունքում կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունել է թվով 67 առաջարկություններ կամ ներկայացված առաջարկությունների 16 տոկոսը, ևս 207 առաջարկությունների կամ ներկայացվգած առաջարկությունների ընդհանուր թվի հիսունմեկ տոկոսին տրվել են պարզաբանումներ կամ կառավարությունը հնաարավոր է գտել դա քննարկել առաջիկա տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում և ընդունելի չի համարել 137 առաջարկություն: Ազգային ժողովի առաջարկությունների բավաարարումը որոշ չափով հանրավոր է դարձել արդեն իսկ պետական բյուջեում նախատեսված ծախսային ծրագրերի վերաբաշխման շնորհիվ: Կատարվել են որոշակի փոփոխություններ: