13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մի քաղաքականացրեք Հայաստանի իրադարձությունները. Սերժ Թանկյանի կոչը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել միջազգային լրատվամիջոցներին չքաղաքականացնել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության սկսած պայքարը:

«Իրավիճակը չպետք է քաղաքականացվի միջազգային մեդիայի կամ կառավարությունների կողմից: Սա Հայաստանի բնակչության լայնզանգվածի ոչ քաղաքական արձագանքն է տնտեսական խնդիրներին: Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի` թեթևացնելու իր քաղաքացիների տնտեսական տառապանքները և լուծելու այս կամ այն խնդիրները»,-  գրել է Թանկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ