16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման կողմանկից է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  Երեւանում ընթացող Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին ներկայացրած իր ուղերձում հայտարարել է, որ ինքը ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման ջատագով է:

Նախագահի ուղերձում, որն ընթերցեց  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նշվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը որպես կայացած հանդիպման համանախաձեռնող, սերտորեն համագործակցում է “Единая Россия” համառուսական կուսակցության հետ, ներդրել է ողջ ջանքերը, որպեսզի այս  համատեղ աշխատանքն արդյունավետ լինի: “Մենք պատրաստ ենք  հետագայում եւս անել մեզնից կախված ամեն ինչ` հանուն մեր պետությունների միջեւ միջկուսակցական, միջխորհրդարանական եւ միջկառավարական կապերի զարգացման եւ ամրապնդման”,-նշվում է նախագահի ուղերձում:

Սերժ Սարգսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ ԱՊՀ անդամ-երկրների կուսակցությունների համագործակցության այս ձեւաչափը լավ հիմք կհանդիսանա ներկուսակցական մշակույթի զարգացման համար:

Երեւանում ընթացող Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակցում են Ռուսաստանի “Единая Россия” կուսակցության, Ուկրաինայի “Партия регионов” կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական “Нур Отан” կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաեւ, դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ “Ազատ հայրենիք” կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններ:

Միջկուսակցական խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ երկրների կուսակցությունների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմի մշակում, կուսակցաշինության գործում փորձի փոխանակում, ԱՊՀ երկրներում դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցերի քննարկում, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների եւ ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություների ստեղծում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ