09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԳԴՀ 12 քաղաքների քաղաքապետերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականը, որը ընկերական հանդիպում է ունենալու Երևանի քաղաքապետարանի թիմի հետ։

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ քաղաքապետերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝  հարգանքի տուրք  մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն Սուրբ նահատակների հիշատակին։

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական ցուցադրությանը, ապա գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ