29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն եռօրյա սուգ է հայտարարել 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի մահվան կապակցությամբ: Ըստ Դավութօղլուի` Դեմիրելը խորը հետք է թողել Թուրքիայի քաղաքական պատմության մեջ:

Թուրքական «Hürriyet» պարբերականը տեղեկացնում է, որ վարչապետն այսօր այցելել է Դեմիրելի ընտանիքին՝ ցավակցություն հայտնելու: Դեմիրելի ընտանիքին տեղեկացրել է, որ նախագահների մահվան դեպքում ընդունված պետական կարգի համաձայն երկրում եռօրյա սուգ կհայտարարվի՝ սկսած հունիսի 17-ից: Դավութօղլուն նաև տեղեկություններ է հայտնել ուրբաթ օրը կայանալիք պետական արարողության վերաբերյալ՝ նշելով, որ հոգեհանգստի կարգը տեղի կունենա Անկարայում:

Հիշեցնենք, որ այս գիշեր մահացել է 1993-2000 թվականներին Թուրքիայի նախագահի և տարբեր տարիներին 7 անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սուլեյման Դեմիրելը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ