10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Այն ժամանակ Սյունիքի մարզպետը խոսում էր գավառամտությունից

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս հանդիպել է սիսիանցիների հետ: Նա խոսել է նախագահական ընտրություններից, կոչ է արել ընտրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մարզպետը ասել է, որ նա սյունեցի է, մեծ արժանիք է, եւ դա պիտի թասիբի գցի սյունեցիներին: Սակայն սիսիանցիները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մարզպետին հիշեցրել են խորհրդարանական ընտրությունները, երբ նա խոսում էր գավառամտությունից:

“Դուք էիք ասում` կապանցի, գորիսիեցի, սիսիանցի, մեղրեցի չկա, դա գավառամտություն է”: Ի դեպ, հավաքվածները մարզպետին հավաստիացրել են, որ ընտրելու են Սերժ Սարգսյանին` այլ արժանիքների համար:”Սարգսյանը լավ բաներ ա արել մեր երկրի, մեր քաղաքի համար, իրան կը ընտրիք, շատ լավ պյաներ ունի”,-ասել են սիսիանցիները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ