07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Բռնաբարության» համար պատժե՞լ Շմայսին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու  նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը հայտարարել էր, թե. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»:

Դրանից հետո 2015թ. հունիսի 3-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն՝ նշելով. «Տվյալ դեպքում մարդը թիրախավորված սպառնալիք է հղել պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ վերաբերյալ հասարակական կարծիքներ արտահայտողների նկատմամբ, ինչը քրեորեն պատժելի արարք էե: Եւ, ահա, ՀՔԾ-ն պետք է որոշի՝ պատժե՞լ Շմայսին, թե՞ ոչ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ