01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆիի խորհուրդը Ծառուկյանին

Մինչ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  գտնվում էր Բաքվում, կուսակցության խոսնակը հայտարարեց, որ այս ընթացքում Հովհաննիսյանի ելույթը շատ է քննադատվել ԲՀԿ-ական լրատվամիջոցների կողմից: Այսօր լրագրողները ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարից հետաքրքրվեցին, թե ինչպիսին են հարաբերությունները ՛՛Ժառանգության՛՛ ու ԲՀԿ-ի միջև:

՛՛Ես տեղեկացել եմ, թե ով ինչ է գրել, ով ինչ է ասել, ավելի շատ զորակցություն է եղել անկախ նրանից, թե մենք քաղաքական որ հոսանքից ենք: Ինչպե՞ս կարելի է այս կուսակցության լրատվամիջոցը, կամ ներկայացուցիչը՝ անունով կամ կեղծանունով այսպիսի կարծիք արտահայտի՛՛,-ասաց Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ ՛՛Ժառանգության՛՛ և ԲՀԿ-ի միջև եղել է մեկ հանդիպում քաղաքական կոնսուլտացիայի շրջանակներում, իսկ եթե ԲՀԿ-ն ցանկանա շարունակել այդ նախաձեռնությունը, ապա Հովհաննիսյանը դեմ չէ:

՛՛Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ը պետք է ճշտորեն որոշի, թե ինչպես են ներկայանլու քաղաքական առաջիկա գործընթացներին: Ես դեմ չեմ հանդիպեմ ու լսեմ նրանց տեսակետները, և եթե ԲՀԿ-ն իր ղեկավար մարմնով և իր նախագահով ցանկանա շարունակել այդ հանդիպման նախաձեռնությունը, մեծ հաճույքով, դա վերաբերում է բոլորին՛՛,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքը  փորձել է  ՛՛Ժառանգությանն՛՛ ու իրեն հեռու պահել ստորգետնյա, ինտրիգային բանակցություններից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ