Ես չեմ կասկածում հայ ղեկավարության անկեղծությանը, բայց…Վրաստանի դեսպանը հուզվեց/վիդեո/
Այսօր, մի խումբ քաղաքացիներ միանալով ֆեյսբուքյան նախաձեռնությանը հարգանքի տուրք մատուցեցին երեկ՝ հունիսի 15-ին Վրաստանում տեղի ունեցած ահավոր ողբերգության զոհերի հիշատակին: Քաղաքացիները Վրաստանի դեսպանատան մոտ մոմավառության և ծաղկեդրման արարողությունից հետո իրենց ցավակցությունները ամրագրեցին Վրաստանի դեսպանատան ցավակցությունների գրքում:
Ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ, լրագրող Գայանե Առուստամյանը բոլորի անունից ցավակցական խոսք հղեց դեսպանատան բակում քաղաքացիներին շնորհակալություն հայտնելու եկած՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
Դեսպանը նշեց, որ իր խոսքը հեռուստատեսության համար չէ, պարզապես ինքը պատուհանից տեսնելով հասարակ քաղաքացիների անկեղծ ցավակցությունը ցանկություն է ունեցել ներքև իջնել և իր շնորհակալությունը հայտնել:
«Ես մի փոքր անգամ չեմ կասկածում պաշտոնատար անձանց անկեղծությանը, բայց երբ հասարակ քաղաքացին է գալիս ու կիսում իր հարևանի , իր եղբայր ժողովրդի վիշտը դա հուզիչ է ու ես շնորհակալ եմ այդ անկեղծության համար»,-ասաց դեսպանը:
Մանրամասները՝ տեսանյութում: