04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գումարները կան, դուք բոլորդ գիտեք որտեղ են . Զարուհի Փոստանջյան

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է  ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ նվազագույն աշխատավարձը երկու հազար հինգ հարյուր դրամով բարձրացնել եւ դարձնել երեսուն հինգ հազար դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ եւ լրացումներ չեն եղել եւ  խնդրեց հաստատել նախագիծը:

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ եւ  հայտարարեց.”Երբ երկու հազար հինգ հարյուրը ավելացնում ենք, բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Երեսունհինգ հազար դրամով յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի մատնվում է ծաղրի”:

Պատգամավորն ասաց, որ խորհրդարանի մուտքի մոտ մի տարեց պապիկ մոտեցել է իրեն եւ դժգոհել, թե պատգամավորները երկու հարյուր քառասուն հազար դրամ ստանալով դժգոհում էին,  բա մենք ինչ ասենք, որ երեսուն հազար դրամ թոշակ ենք ստանում, ամոթ չի, որ պատգամավորներից մեկը  հայտնում էր, որ չի կարողանում բաճկոն գնել, բա մենք ինչ ասենք, որ չենք կարողանում հաց գնել եւ տան ջեռուցումն ապահովել:

Զարուհի Փոստանջյանի խոսքով, այսօր շուրջ հիսուն հազար մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ:

“Ըստ մեր հաշվարկների՝ տնտեսության ստվերը կազմում է քառեասուն տոկոս, ըստ կառավարության` երեսուն: Գումարները կան. դուք բոլորդ գիտեք որտեղ են գտնվում այդ գումարները, ուղղակի գումարները չեն օգտագործվում ըստ նպատակի, օգտագործվում են կամայականորեն` մի խումբ անձանց շահերը սպասարկելու համար”,-հայտարարեց Փոստանջյանը:

Պատգամավորն առաջարկեց կրճատել մարզպետարանների եւ ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը եւ ավելացած գումարներն օգտագործել նվազագույն աշխատավարձի բարձրացման համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ