Հրաշագործ ու անփոխարինելի լոլիկը
Լոլիկը օրգանիզմի համար մեծ կարեւորություն ունեցող, մի շարք օգտակար եւ անհրաժեշտ վիտամինների եւ հանքային աղերի աղբյուր է։ Լոլիկը, մասնավորապես, պարունակում է՝
• A, C, K, Е, К, РР վիտամիններ, ինչպես նաեւ B խմբի մի քանի վիտամին։
• Լիկոպին
• Քրոմ
• Կալցիում
• Երկաթ
• Ֆոսֆոր
• Կալիում
• Ցինկ
Լոլիկը ավելի է առողջացնում Ձեր սիրտը
Լոլիկի մեջ առկա քրոմը, կալիումը եւ В վիտամինը նվազեցնում են «վնասակար» խոլեստերինի քանակը արյան մեջ եւ կայունացում են նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նպաստելով սրտի ու սրտանոթային համակարգի գործունեությանը։
Լոլիկը ճնշում է բակտերիաների աճն ու տարածումը
Լոլիկը ճնշում է բակտերիաների աճն ու տարածումը, այդպիսով նախազգուշացնելով մի շարք հիվանդությունների՝ այդ թվում բազմաթիվ սնկային հիվանդությունների եւ տարբեր վարակների առաջացման մասին։
Լոլիկը կանխում է քաղցկեղային հիվանդությունների զարգացումը
Լոլիկը պարունակում է լիկոպինի (լիկոպինը ուժեղ հակաօքսիդանտ է, որը նվազեցնում է օքսիդացման արագությունը եւ հնարավորություն է տալիս բջիջներին մուտացիայի ենթարկվել՝ դրանով իսկ կանխելով քաղցկեղի զարգացումը) կարաոտինոիդային պիգմենտ։
Լոլիկը օգտակար է մաշկի եւ վարսերի համար։
Լոլիկի մեջ առակա ցինկը շատ կարեւոր է մաշկի համար։ Այն օգնում է խուսափել բորբոքումներից, բարելավում է մաշկի գույնը եւ խթանում է բջիջների երիտասարդացմանը:
Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից