16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ԱԱԾ աշխատակիցը ձերբակալվել է

Ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով: Այս տեղեկությունը ցանկացանք ճշտել ՀՀ ԱԱԾ իրավասու մարմնից, սակայն ԱԱԾ-ից մեզ խոստացան տեղեկությունը ճշտել միայն շաբաթավերջին: Պաշտոնական մարմնի արձագանքի բացակայության պարագայում հարկադրված ենք ներկայացնել սեփական տեղեկատվությունը:

Ըստ այդմ, օրեր առաջ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հատկանիշներով:

Քննությամբ պարզվել է, որ ԱԱԾ աշխատակիցը ջինսե տաբատների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող քաղաքացուց պահանջել է կաշառք՝ վերջինիս տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, հարկային պարտավորություններին առնչվող ենթադրյալ խախտումներն անտեսելու համար: Սակարկության արդյունքում կաշառքի գումարը իջել է մինչև 10 հազար ԱՄՆ դոլար:

Նյութը`  “Փաստինֆո”-ի :

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ