19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքապետարանի կողմից աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 700 ընտանիք

Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ  ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը: Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կացարան է տեղափոխվել 73 անօթևան: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել երկու ուղղություններով իրականացվող աշխատանքները և հնարավորության սահմանում առավել ակտիվացնել դրանք:

Հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել նաև երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ ՀՀ կառավարության ծրագրով մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստի կազմակերպման ուղղությամբ: Պատասխանատուներին հանձնարարվել է պարբերաբար այցելել ճամբարներ և տեղերում ծանոթանալ երեխաների հանգստի կազմակերպման պայմաններին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ